• Ամիրյան 4/6, տարածք 150, ք․ Երևան, ՀՀ
  • +374 77 344555

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԾՐԱԳԻՐ

image description

Աջակցություն 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին

2020-04-04 23:14:21

Այս միջոցառման շահառու են համարվում անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձիք։

mailՉափորոշիչներ
Շահառուն 2020թ-ի հունվար, փետրվար և մարտ ամիսներին ներկայացված եկամտային հարկի հաշվետվություններով պետք է հայտարարագրած լինի 2-ից 50 աշխատակից (2-ը և 50-ը ներառյալ)՝ հաշվի չառնելով մարտի 26-31-ը աշխատանքի ընդունվածների թիվը։

Մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվետվությունում հայտարարագրված աշխատողների թիվը և աշխատավարձի վճարման ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեծությունը պետք է գերազանցի կամ հավասար լինի հունվար և փետրվար ամիսներին տրված հաշվետվությունների տվյալներին՝ հաշվի չառնելով մարտի 26-31-ը աշխատանքի ընդունվածների թիվը և ԱՎՈՒՄ մեծությունը։

enlightenedՕգտվելու կարգը և անհրաժեշտ քայլերը
Ապրիլի 1-ից սկսած տնտեսվարողի կողմից 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելուն պես, տնտեսվարողը ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանալու է ծանուցում՝ Միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։

Ծանուցում ստանալուց հետո տնտեսվարողը ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ դրամաշնորհ ստանալու վերաբերյալ։

Օժանդակության ձևը, չափը և ժամկետները
Շահառուն ստանում է միանվագ դրամական աջակցություն, որի չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։

Դիմումը ստանալուց անմիջապես հետո և շահառուի՝ չափանիշներին համապատասխանությունը վերստուգելուց հետո միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին։

Օժանդակությունից չեն կարող օգտվել՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները և ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առուվաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները և ֆոդերը, վիճակախաղի և շահումով խաղերի կազմակերպիչները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, պետական կառավարչական մարմինները։

#ArmGov ՀՀ էկոնոմիկայի նախարարություն