Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները
Կազմակերպության գրանցում և խորհրդատվություն
- Կազմակերպության գրանցմանն անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, ներկայացում համապատասխան մարմիններ
- Հարկային և իրավաբանական խորհրդատվություն
- Կազմակերպաիրավական տեսակի (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն) որոշման խորհրդատվություն
Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում
- Ֆինանսական հաշվառման վարում միջազգային ստանդարտներին համապատասխան
- Կառավարչական հաշվառման վարում, ներքին հաշվետվությունների կազմում
- Հարկային հաշվառման վարում ՀՀ գործող օրենսդրության և օրենսդրական փոփոխություններին համապատասխան
- Հարկային հաշվետվությունների կազմում և ուղարկում համապատասխան մարմիններին
- Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների հաշվարկում
- Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում
- Տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
- Տարեկան, եռամսյակային և ամսական հարկային և սոցիալական ապահովության հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան պետական մարմիններին
Կադրային հաշվառում և փաստաթղթավորում
- Աշխատանքային հարաբերությունների գրանցում, աշխատանքային պայմանագրերի կազմում
- Կադրային փաստաթղթավորում
- Աշխատավարձի, վերջնահաշվարկի և ամենամյա արձակուդի հաշվարկ
- Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկ
- աշխատաժամանակի, գրաֆիկի, հերթապահությունների ցուցակների կազմում
- բազմաբնույթ հայտերի և տեղեկանքների կազմում և ներկայացում հարկային, սոցիալական ապահովման և այլ մարմիններ
Իրավաբանական խորհրդատվություն
- Խորհրդատվություն տնտեսական իրավունքի վերաբերյալ
- Իրավաբանական անձանց գրանցում, տնօրենի փոփոխություն, բաժնեմասի առուվաճառք
- Ընկերության լուծարման գործընթացի կազմակերպում
- Իրավաբանական անձանց կանոնադրությունների կազմում
- Կանոնադրական կապիտալի փոփոխությունների կատարում
- Ներկայացուցչություն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում
- Այլ փաստաթղթերի կազմում և ներկայացում
- Պայմանագրերի կազմում, կնքում և ընթացիկ հաշվառում
- Դեբիտորական պարտքերի գանձում վճարման կարգադրությունների և հայցերի միջոցով