Աջակցություն այն քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ
Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ՝
-հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
-հանրային սննդի ծառայություններ,
-զբոսաշրջային ծառայություններ,
-վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
-մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:
* Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ։
-Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50 %-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
-Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
-Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։
-Ծրագրին դիմելու կարգը կներկայացվի մոտակա օրերին։