• Ամիրյան 4/6, տարածք 150, ք․ Երևան, ՀՀ
  • +374 77 344555

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԾՐԱԳԻՐ

image description

Աջակցություն գյուղատնտեսության ոլորտին

2020-04-04 23:35:40

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառում

-Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները։

-Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև 70 տոկոսի չափով՝ կախված վարկի նպատակից։

-Խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներին տրամադրվող վարկերի համար 0% տոկոսադրույքով վարկերից զատ ևս հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։

-Գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս սահմանվել է 0% տոկոսադրույք։