Աջակցություն մասնավոր առևտրային կազմակերպություներին կամ անհատ ձեռնարկատերերին
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում
ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝
-նպատակային վարկերի համաֆինանսավորում,
-վերաֆինանսավորում
-սուբսիդավորում։
Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝
-աշխատակիցներին աշխատավարձի վճարում,
-հարկերի և տուրքերի վճարում,
-հումքի գնում կամ ներմուծում,
-սարքերի և սարքավորումների ներմուծում,
-ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։
Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից։